Վրաստանի դատախազությունը սահմանադրական կարգի և իշխանության բռնի տապալման կոչերի համար մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կազմակերպչական կոմիտեի հինգ անդամների՝ Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին: Բոլորը մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ռազմավարական և կարևորագույն օբյեկտ գրավելու փորձ կատարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը և պետական ​​ իշխանությունը բռնի կերպով տապալելու կոչ անելու մեջ, գրում է Эхо Кавказа-ն։

«Նադիրաձեն, Բուրչուլաձեն և Զոդելավան կոչ են  արել հանրությանը «հեղափոխություն» իրականացնել, որին մասնակցելու էին ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ։ Նրանք պետք է համատեղ տապալեին կառավարությունը, և որպեսզի այդ գործողություններն արդյունավետ լինեին, անհրաժեշտ էր հասարակության որոշակի խմբերի զանգվածային ներգրավվածությունը։ Հետաքննությունը նաև պարզել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 4-ին, Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Լաշա Բերիձեն, Պաատա Մանջգալաձեն և ուրիշներ որոշել են կազմակերպել բռնի խմբային գործողություններ և լրատվամիջոցների միջոցով հրապարակավ հայտարարել են, որ կազմակերպելու և ղեկավարելու են այդ գործողությունները»,- հայտարարել է դատախազությունը։

Նշվում է, թե այդ օրը Ազատության հրապարակում Պաատա Բուրչուլաձեն ամբոխին ներկայացրել է գործողությունների ծրագիր, «ըստ որի՝ խմբային բռնության մասնակիցները պետք է անհապաղ ձերբակալեին առանձին պետական ​​պաշտոնյաների և կիրառեին տարբեր անօրինական միջոցներ իրենց համար անցանկալի համարվող անձանց նկատմամբ»։ Այնուհետև Մուրթազ Զոդելավան «կոչ է արել ցուցարարներին շարասյուն կազմել դեպի Վրաստանի նախագահի աշխատակազմի շենք, որը համարվում է ռազմավարական և հատկապես կարևոր օբյեկտ, և ուժով գրավել այն»։

Մեղադրանքում նշվում է, որ «խմբային բռնության մասնակիցները դիտավորյալ ոչնչացրել են քաղաքային և մասնավոր սեփականությունը՝ օգտագործելով ծանր առարկաներ և հրկիզումներ», և «վիրավորել ու հարձակվել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա՝ նրանց վրա քարեր և այլ ծանր առարկաներ նետելով»։

Մուրթազ Զոդելավան, Պաատա Բուրչուլաձեն և Իրակլի Նադիրաձեն մեղադրվում են Քրեական օրենսգրքի 222-րդ (ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտների խմբային զավթման կամ շրջափակման փորձ), 225-րդ (խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն) և 317-րդ (Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական ​​իշխանության տապալման կոչեր) հոդվածներով։ Առավելագույն պատիժ է նախատեսվում մինչև 9 տարի ժամկետով ազատազրկումը։

Հավելենք, որ  հոկտեմբերի 4-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույց էր տեղի ունեցել։ Ցուցարարներից մի քանիսը ճեղքել էին նախագահական վարչակազմի շենքը շրջապատող ցանկապատը և փորձել մտնել պալատ։ Ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի կազմակերպչական կոմիտեի բոլոր հինգ անդամներին։ Իշխանությունները նաև հայտարարել են  այլ ցուցարարների ձերբակալության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի