ԿԿՀ-ն դարձյալ տուգանել է փաստաբան Ալումյանին հայտարարագիր չներկայացնելու համար

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել տուգանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսնուն՝ փաստաբան Հայկ Ալումյանին՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը հանձնաժողովին չներկայացնելու համար։

ԿԿՀ-ն հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Ալումյանի հայտարարագիրը հրապարակվածների ցանկում չկա։ Հանձնաժողովը պահանջել է 30 օրում այն ներկայացնել, սակայն դատավորի ամուսինը պահանջին չի ենթարկվել։

Մինչև հանձնաժողովի նիստը փաստաբանը հանձնաժողովի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ուղարկել ու նշել, որ պատրաստակամ է տրամադրել լիազորագրեր՝ իր գույքային դրությանը վերաբերող ցանկացած տվյալ ցանկացած աղբյուրից ձեռք բերելու համար, սակայն կան տվյալներ, որոնք ԿԿՀ-ն, նույնիսկ լիազորագրի առկայության դեպքում, հնարավորություն չունի ձեռք բերելու։

«․․․Տվյալներ հայտարարագրում լրացնելու դեպքում ես ստիպված եմ լինելու լրացնել նաև այն տվյալները, որոնց պետությունը տիրապետում է։ Գտնում եմ, որ պետության պարտականությունն է՝ մշակել ու կիրառել հայտարարագրի այնպիսի ձև, որը զերծ կլինի այսպիսի թերությունից»,-նշել  է նա։

Հանձնաժողովն իր որոշման մեջ ընդգծել է՝ Ալումյանի մատնանշած՝ հայտարարագրերի ներկայացման նման ընթացակարգ նախատեսված չէ։

«․․․Հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը չի կարող պայմանականորեն փոխարինվել այլ գործընթացով, քանի որ այն անմիջականորեն դրված է հայտարարագիր ներկայացնելու պարտականություններ ունեցող անձի վրա։ Հետևաբար, Հայկ Ալումյանի այն պնդումը, թե հնարավոր է լիազորագիր տալ հենց վարչական մարմնին՝ իր վերաբերյալ տվյալները ստանալու համար, իրավական հիմք չունի»,-նշում է հանձնաժողովը՝ հավելելով, որ լիազորագիր տալն իր էությամբ առարկայազուրկ է։

Այսպիսով, ԿԿՀ-ն որոշել է դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսնուն՝ փաստաբան Հայկ Ալումյանին, տուգանել 200 հազար դրամի չափով։

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ։ Հանձնաժողովը փաստաբանին տուգանել էր նաև 2020 թվականի հայտարարագիրը չներկայացնելու համար։ Այդ ժամանակ Հայկ Ալումյանն ընդդեմ ԿԿՀ-ի հայց էր ներկայացրել Վարչական դատարան, որը բավարարվել էր։

Factor.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել էր՝ օրենքում գրված է, թե ինչ ժամկետում պաշտոնատար անձը պետք է հայտարարագիր ներկայացնի, բայց նշված չէ, թե նրա ընտանիքի անդամն ինչ ժամկետում պետք է ներկայացնի հայտարարագիր։

«ԿԿՀ-ին մի քանի լիազորագիր եմ տվել, որոնց հիման վրա կարելի է իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալ՝ ընդհուպ բանկային գաղտնիք, ամբողջ շարժը, հարկային պարտվորություններ և այլն։ Այսինքն՝ ես ոչ թե իմ ինֆորմացիան փակ եմ պահում, այլ չեմ սիրում, որ իմ վրա տարածում են մի բան, որն ինձ վրա չի տարածվում օրենքով։ Ես ոչ մեկից թաքցնելու ինֆորմացիա չունեմ»,- ընդգծել էր փաստաբանը։