Մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, որում նշվում է․

«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5-ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և

Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Եվ այսօր՝ այդ իրադարձությունից գրեթե 60 տարի անց, մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք, որովհետև տեխնոլոգիական զարգացումը, կրթական համակարգի առաջ կանգնած խնդիրները պահանջում են մի կողմից վերաիմաստավորել ուսուցչի դերը, մյուս կողմից՝ նրան ընձեռել նոր կարգավիճակ, որն այդ նոր պայմաններում կշարունակի ուսուցչի մասնագիտությունը պահել գրավիչ և մրցունակ երիտասարդների համար, կխրախուսի այսօր համակարգում աշխատող ուսուցիչներին՝ մնալ և շարունակել իրենց գործունեությունը։

Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր կառավարությունն արդեն իսկ էական քայլեր է նախաձեռնել ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության համակարգի և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։ 2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով: Վերանայվել է ուսուցչի աշխատաժամանակը՝ շաբաթական 22 դասաժամից դառնալով 18`տարրական դասարանների համար և 20՝ հիմնական և ավագ դասարանների համար, ներդրվել են ուսուցչի հավելյալ վարձատրության մի շարք մեխանիզմներ՝ գյուղական փոքր դպրոցների, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար։

Բոլոր ուսուցիչների համար վարձատրության էական բարձրացման մեխանիզմ է դարձել կամավոր ատեստավորումը, որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 8400 հոգի։ Եթե հաշվի առնենք, որ մինչ այս էլ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում գրանցել է արդեն իսկ 6300-ից ավելի ուսուցիչ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ ուսուցչական համայնքի շուրջ կեսը կամ արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, կամ դիմել է, որ դառնա շահառու։ Սա մեծ ճանապարհ է, սիրելի՛ ուսուցիչներ, որը մենք անցել ենք միասին, անցել ենք թերահավատության, ապատեղեկատվության, կասկածների ուղեկցությամբ։ Անցել ենք, որովհետև միասին ենք։

Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար:

Սովորենք, որ սովորեցնենք։

Շնորհավո՛ր Ուսուցչի օրը»,-նշել է նա: