Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիում ՔՊ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին իրավապահ կառույցից։

Վարդան Ղուկասյանը նախօրեին ասուլիս էր հրավիրել և պնդել, որ ՔՊ-ն Գյումրիի ավագանու ընտրություններին ընտրակաշառք է բաժանել։

«Լրագրողներդ բոլորդ տեսել եք, որ «Գծի հետև»-ում և մնացած տեղերը, խանութներ կան, որ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց։ Ամբողջ Հանրապետության ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք կրում, ցուցակները կան, մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել, ո՞վ է դրանք անողը»,- ասել էր Ղուկասյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ այդ փաստերը ներկայացրե՞լ է իրավապահներին։

«Երբ պետք լինի, այդ փաստերը կբարձրաձայնեմ, կտամ»,- ասել էր քաղաքապետը։

Նրա հայտարարություններին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է Գյուրմրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ հորդորելով Գլխավոր դատախազությանը Ղուկասյանի հայտարարություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ուսումնասիրել:

«Մեկ-երկու անգամ հայտարարություն եղել է, ես լուրջ չեմ վերաբերվել, մտածել եմ՝ քաղաքական խոսույթ է։ Առիթն օգտագործելով դիմում եմ մեր գլխավոր դատախազին՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հայտարարություն, թող կանչեն մեզ հարցաքննեն, նաև այս անգամ պարոն Ղուկասյանը կոնկրետ թաղի անուն է տվել, ասել, որ խանութում կամ խանութներում ընտրակաշառք է բաժանել, այն էլ՝ 60․000 դրամ։ Շատ հետաքրքրիր է իմանալ՝ մեր կողմնակիցներից ո՞վ է այդքան շատ ֆինանսական միջոցների տիրապետում, բացարձակ անընդունելի է ինձ համար, ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Թող պարզեն՝ արդյոք եղել է անգամ 60 դրամի ընտրակաշառքի դեպք, եթե չէ՝ մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու»,- ասել էր Մինասյանը։

 

Արփի Հակոբյան