Ավարտվել է երկու անձի առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Վանաձորում երկու անձ դիմակավորված մոտեցել են մի քաղաքացու ու ներկայացել, որպես Ոստիկանության աշխատակիցներ, ապա նրան ու վերջինիս ավտոմեքենայում գտնվող մեկ այլ քաղաքացու առևանգել են նրա իսկ ավտոմեքենայով․ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանցագործություն կատարած անձինք կալանավորվել են։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ:

Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, որտեղ եղել է նաև ուղևոր Ք.Ա.-ն, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով ընթացել են Վանաձոր համայնքի տարբեր փողոցներով:

Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն սրահի, բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են Ք.Ա.-ին, իսկ մի քանի ժամ հետո՝ նաև Տ.Մ.-ին՝ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով վերջինիս պատկանող խոշոր չափերով՝ 3 մլն 500 հզր ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Դ.-ի և Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։