ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետը հափշտակել է 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոններ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր:

Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյանին ու վաշտի հրամանատարին:
Արդյունքում՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս:

Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։