Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է. Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

Շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ժողովուրդը պետք է լինի երկրի տերը: Եթե դա որպես սկզբունք, առանցքային նպատակ ընդունում ես, իշխանությունը փոխանցում ես ժողովրդին, նշանակում է՝ ժողովուրդը, ինքն իր ճակատագրի տերը լինելով, քո թույլ տված բոլոր սխալները կուղղի: Այսօր կարող եմ ասել, որ շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,- հավելեց նա:

ԱԻՄ առաջնորդը պարզաբանեց. եթե խոստանում ես իշխանությունը փոխանցել ժողովրդին դա կարող է արվել միայն Սահմանադրությամբ:

«Նիկոլ Փաշինյանը և նրա ընկերները հեղափոխություն կոչելով պարզ իշխանափոխությունը կամ ձգտումը իշխանության, զբաղված են հարցերով, որոնք տասներորդական են, անհարկի խուճապի են մատնվում»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: