Փաշինյանը Մոսկվայից Նյու Յորք է մեկնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ Մոսկվայից Նյու Յորք է մեկնում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Իսկ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 22-ին ու կտևի մինչև ամսի 30-ը։