Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց. նա կմնա կալանքի տակ

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց վերդիկտը՝ Աջապահյանին մեղավոր ճանաչելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչերը հնչեցնելու հոդվածով: 

Դատարանը երեկ էր ավարտել գործի քննությունն ու հեռացել առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու: Վերդիկտը մինչև դատավճռի հրապարակումը մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունն է: Մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառել խափանման միջոց, փոխել կամ անփոփոխ թողնել կիրառված խափանման միջոցը: Դատարանը որոշեց Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ՝ դատավճիռ կայացնելու համար։

Մեղադրական վերդիկտի դեպքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը: Այսինքն՝ երկշաբաթյա ժամկետում կորոշվի նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատժի հարցը:

Հիշեցնենք, որ ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին նույնաբովանդակ հայտարարություններ է արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին, 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև News.am-ին տված հարցազրույցում։ Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։

Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։

Ի պատասխան այս մեղադրանքի՝ Դատախազությունից հայտնում են, որ սրբազանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։ Սա վկայում է այն մասին, որ Միքայել սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, հայտնել են Դատախազությունին:

Արաքս Մամուլյան