Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, որը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից։ Այս մասին հաղորդում է 78.ru պորտալը, որին վկայակոչում է KP.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ Ավագյանը փակվել է զուգարանում և երկար ժամանակ դուրս չի եկել։ Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, հյուպատոսության աշխատակիցները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն և շտապօգնություն։ Մասնագետները բացել են դուռն ու և գտել տղամարդուն՝ անգիտակից վիճակում։ Ավելի ուշ նա մահացել է։

Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 18-ին՝ սահմանի անօրինական հատման և փողերի լվացման մեղադրանքով։ Նախկինում նա պաշտոններ է զբաղեցրել Պետական գույքի կառավարման գործակալության Լենինգրադի մարզային գրասենյակում, աշխատել է Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի խոշորագույն մաքսային միջնորդի մոտ։ Նախօրեին Ավագյանը փախել էր Կրոնշտադտի շրջանային դատարանից։ Այնտեղից նա գնացել էր Հայաստանի հյուպատոսություն, որն իրավաբանորեն համարվում է օտարերկրյա պետություն։

Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները պարզվում են։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ավագյանն ինքնասպան է եղել հյուպատոսության շենքում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։

Հավելենք, որ Ավագյանը Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչն է։ Նախօրեին նա կապ էր հաստատել «Փաստինֆո»-ի հետ՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում։

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,- ասել էր Ավագյանը։

Հայաստանում նա հետախուզվում է սահմանի անօրինական հատման և փողերի լվացման կասկածանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի