Մահացել է «Մայրիկ»-ի դերակատար Կլաուդիա Կարդինալեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

87 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։ Դերասանուհու գործակալ Լորան Սավրին AFP-ին հայտնել է, որ Կարդինալեն մահացել է իր երեխաների շրջապատում՝ Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, փոխանցում է Meduza-ն։

Կարդինալեն ծնվել է Թունիսում 1938 թվականի ապրիլի 15-ին։ Գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո Կարդինալեն մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին և ստացել կինոյում նկարահանվելու առաջարկ։

Կինոկարիերայի սկզբում Կարդինալեն սեռական բռնության է ենթարկվել։ Նա հղիացել և որոշել լույս աշխարհ բերել երեխային։ Մի քանի տարի նրա որդին՝ Պատրիկը, պաշտոնապես համարվել է նրա կրտսեր եղբայրը։

«Ես ստիպված էի հաշտվել այդ ստի հետ՝ սկանդալից խուսափելու և իմ կարիերան պաշտպանելու համար»,- պատմել է դերասանուհին։

Ընդհանուր առմամբ, Կարդինալեն նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմերում։

Հայ հանդիսատեսին դերասահուհին հայտնի է ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի մասին պատմող «Մայրիկ» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի