Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը
Հասարակություն
23.09.2025 | 16:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու: Այն կհրապարակվի վաղը՝ ժամը 17:30-ին:
Վերդիկտը մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունն է:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրում են իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ: Նա հայտնեց, որ կոչ չի արել, իսկ ինչ արել է, լավ է արել: