Բաքվում պահվող Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը դատարանին են դիմել՝ որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը,  նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը միջնորդություն է  ներկայացրել ապացույցները մասնակիորեն հետազոտելու վերաբերյալ՝ հաշվի առնելով դատարանում ընթերցված փաստաթղթերի մեծ քանակը: Արայիկ Հարությունյանը ասել է, որ համաձայն է մկջնորդության հետ, իսկ մյուս պաշտպանները, ինչպես նաև պետական ​​մեղադրողները, «տուժողները» և նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն առարկում։

Դատավոր Զեյնալ Աղաևը բավարարել է միջնորդությունը։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանն էլ խնդրել է դատարանին տրամադրել իր պաշտպանյալի ցուցմունքների պատճենները։ Սա ևս բավարարվել է։

Դատական ​​նիստը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։ Նշվել է, որ հրապարակման ենթակա  փաստաթղթերը կքննարկվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին։

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել է որպես վկա կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին կամ նրա մասնակցությունը գործընթացին ապահովել տեսակապի միջոցով։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է դատարանին որպես վկա կանչել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», մասնավորապես, դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

«Այս մարդիկ մեզ ճանաչում են, մենք անմիջական շփում ենք ունեցել: Նրանք շատ լավ վկաներ կլինեն»,- ասել է նա։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ միջնորդել է, որ որպես վկաներ կանչվեն ԼՂ-ում ժամանակին տեղակայված ռուս խաղաղապահների 6 գեներալները՝ Մուրադովը, Կոսոբոկովը, Անաշկինը, Վոլկովը, Լենցովը և Կուլակովը։

«Ես մի շարք հարցեր ունեմ նրանց։ Արդյո՞ք նրանք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այստեղ գտնվող 15 անձանց հետ։ Կրկնում եմ՝ ուղղակի կամ անուղղակի։ Կարծում եմ՝ դատարանը նույնպես հարցեր կունենա նրանց։ Նույնիսկ եթե դա հնարավոր չէ, դուք կարող եք ապահովել նրանց մասնակցությունը տեսակապի  միջոցով»,- հավելել է նա։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ մեղադրյալների կողմից ներկայացված փաստաթղթերը ներկայում ուսումնասիրվում  են։ Նշվել է, որ այն անձինք, որոնց որպես վկա կանչելը պահանջվում է, կապ չունեն դատարանում ներկայում քննվող մեղադրանքների հետ, և դատարանում նրանց որպես վկաներ հարցաքննելու անհրաժեշտություն չկա։ Այսպիսով, դատախազը դատարանին խնդրել է մերժել միջնորդությունները։

Կողմերին լսելուց հետո նախագահող դատավորը որոշել է մերժել միջնորդությունները: Իր որոշումը հիմնավորելով՝ նա նշել է, թե պաշտպանության կողմը չի նշել, թե որ հանգամանքներն են ենթակա քննության, որքան են դրանք կարևոր, արդյո՞ք կապ ունեն մեղադրանքի հետ և այլն։

Դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, թե հաշվի առնելով, որ դատական ​​նիստում քննվում են  1991-1992 թվականներին տեղի ունեցած քրեական իրադարձություններ, միջնորդել է որպես ապացույց դիտարկել Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի կողմից մամուլին տված հարցազրույցը։ Դատարանը բավարարել է պետական ​​մեղադրողի միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի