Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով մեղադրյալ Էդգար Գրիգորյանը նաև ՔԿ-ից 590 000 դոլարի հափշտակության գործով մեղադրյալ է

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով մեղադրյալ Էդգար Գրիգորյանը նույն անձն է, որը մեղադրյալ է նաև Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործում։

Օհանյանի և Մինասյանի գործով մեղադրանքի համաձայն՝ Գրիգորյանը խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացման նպատակով։

Իսկ Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրանքի համաձայն՝ Գրիգորյանը նախնական համաձայնության է եկել Գոռ Թադևոսյանի հետ՝ գումարը գաղտնի հափշտակելու և միմյանց միջև հավասարապես բաժանելու շուրջ։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտ։ Վերջինս պատրաստել է դրանց կրկնօրինակները և նշված անցաքարտի կրկնօրինակն օգտագործելով՝ 2025 թվականի մայիսի 20-ին, ժամը 16։40-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դեղատան փողոցի 3 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքը։ Այնտեղ գտնվելու ընթացքում՝ գիշերային ժամին, նա բացել է վեցերորդ հարկում գտնվող քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է թիվ 83-0237-24 քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 227.185.400 ՀՀ դրամին համարժեք 590.000 ԱՄՆ դոլար գումարը։ 2025 թվականի մայիսի 21-ին, ժամը 08։20-ի սահմաններում, նա գումարը պայուսակներում դուրս է բերել վարչական շենքից։

Հետագայում, երբ շենքում հանդիպել է Քննչական կոմիտեի քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինս հետաքրքրվել է Գրիգորյանի ներկայության պատճառով։ Գրիգորյանը, հանցագործությունն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ Գոռ Թադևոսյանն իր ընկերն է։ Քննիչը փաստի ճշտման համար զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Վերջինս, համաձայն նախնական պլանի, ասել է, թե Գրիգորյանը իր ընկերոջ եղբայր Արթուրն է, ինչի շնորհիվ Գրիգորյանը կարողացել է անարգել հեռանալ դեպքի վայրից։ Այնուհետև, համաձայն նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը և Թադևոսյանը միասին հափշտակել են ամբողջ գումարը՝ 590.000 ԱՄՆ դոլար։ Այս գործի շրջանակում Գրիգորյանը կալանքի տակ է և դատարան է բերվել կալանավայրից։

Արաքս Մամուլյան