Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին. Դատախազություն
Հասարակություն
19.09.2025 | 16:47
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։