Վահագն Խաչատուրյանը Անկախության տոնի առթիվ պարգևատրել է ՀՀ մի շարք քաղաքացիների

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ մի շարք քաղաքացիներ պարգևատրվել են մեդալներով։

Ըստ այդմ․

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանը պարգևատրվել  է Երախտագիտության մեդալով,

Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականություն-ները կատարող Նաիրի Վահրամի Գալստյանին շնորհվել  է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Գրիգոր Գևորգի ՄՆՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)

Մխիթար Գոշի մեդալով՝

Արթուր Սամվելի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Սմբատ Ատոմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

Արթուր Մուրադի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի ՆՀ-244-Ա հրամանագրում։

«Սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արամ Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Արթուր Համլետի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Մխիթար Գոշի մեդալով՝

Հայկ Արմենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատու-թյան երկրորդ դասի խորհրդական

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Ռուբեն Գրիշայի ԴԱՎԹՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Գևորգ Մկրտչի ԱԶԻԶՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ-հսկողության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Ղևոնդ Աշոտի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի (N զորամաս) շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Երախտագիտության մեդալով՝

Կամո Կոլյայի ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր»,- ասված է Վահագն Խաչատուրյանի ՆՀ-243-Ա հրամանագրում։