Հայ ժողովուրդը չի ձուլվել մյուս ազգերին շնորհիվ՝ սեփական այբուբենի և հայ եկեղեցու. ռուս սենատոր
Մշակույթ
18.07.2017 | 15:41«Հայ ժողովուրդը հին քաղաքակրթության գլուխ է կանգնած»,-ասել է ռուս սենատոր Ռաֆաիլ Զինուրովը. հայտնում է rusarminfo.ru-ն:
«Հայաստանում 17 կայսրություն է իշխել, և դրանցից յուրաքանչյուրը ցանկացել է իր հետ ձուլել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել: Հայերին հաջողվել է խուսափել դրանից՝ յուրահատուկ մտածողության, սեփական այբուբենի և հայ եկեղեցու շնորհիվ»,- գրել է սենատորն իր «Հայաստան, հազարամյակների ճանապարհ…» գրքում: