Նոր կարգավորումներ՝ բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

 ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները:

«Կարգավորումը նպատակ ունի՝

✅պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը,
✅պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը,
✅բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները:
Կարևոր դրույթներ.
✅Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի միջոցով, սահմանվել են տեսալուսանկարահանող սարքերի տեղադրմանը և տեսանյութին ներկայացվող որոշ կարգավորումներ, սահմանվել է նաև, որ բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ, ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ:
✅Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում ԲԿ-ի տարածքի տեսանելի հատվածներում իրազեկման ցուցանակներ տեղադրելու պահանջի կատարման նպատակով սահմանվել են այդ իրազեկման ցուցանակներին ներկայացվող պահանջները:
✅Հաշվի առնելով տեսալուսանկարահանող սարքերը ԲԿ-ի որոշ տարածքներում (ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ, միջամտությունների սենյակներ, հիվանդասենյակներ, լոգարաններ, սանհանգույցներ) տեղադրելու արգելքը` սահմանվել են թույլատրելի մի շարք տարածքներ` ԲԿ-ի սպասասրահ, միջանցք, վերելակներ, վճարման կետեր և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ, ինչպես նաև վիրահատարանները: Ընդ որում, վիրահատարաններում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում:
✅Տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքով նախատեսված դեպքերի համար (խախտում հայտնաբերելու և պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքեր)` օրենքով սահմանված ժամկետներում:
Կարգավորումները կնպաստեն նաև պացիենտի կողմից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանց մասին տեղեկություններ ստանալու իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով ամրագրված` տվյալների սուբյեկտի այլ իրավունքների իրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հարկ է նշել, որ ԲԿ-ում տեսալուսանկարահանող սարքերի տեղադրումը (օգտագործումը) չի համարվում պարտադիր պահանջ: Սակայն այն ԲԿ-ները, որտեղ տեղադրված են (օգտագործվում են) տեսալուսանկարահանող սարքեր կամ, որոնք պլանավորում են դրանց օգտագործումը, պետք է առաջնորդվեն սահմանված կանոններով։Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7.1-ին հոդվածի պահանջների` 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել է Կառավարության N 667-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 30-ից:

Կարգավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.arlis.am/hy/acts/207571/latest