ՔԿ-ում գործ է հարուցվել Կադաստրի կոմիտեի նախագահին վերագրվող ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ․ Կոմիտեից հերքում են

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի կին, ներկայանալով Կադաստրի կոմիտեի արտաքին վարչության նախկին աշխատակից, պնդում է, թե Կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը կազմակերպել են իր ամուսնու առևանգումն ու ծեծը։

Ըստ կնոջ` ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նախ ամուսինն է ազատվել Կոմիտեից, հետո` ինքը։ Նա պատմում է, որ ամուսինը հայհոյախառն բառերով հաղորդագրություն է ուղարկել Թովմասյանին, որից հետո հաշվեհարդար են տեսել ամուսնու հետ։

Կադաստրի կոմիտեն հերքել է համացանցում շրջանառվող տեղեկությունները` այն որակելով կեղծիք։

Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) և 191-րդ հոդվածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն։

 

Նարեկ Կիրակոսյան