Պետական համերգ՝ 224 զոհերի հիշատակի օրը․ Ադրբեջանի հարձակումից 3 տարի անց «Ֆեստիվառ» է կազմակերպվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Երգիչ Հարութ Փամբուկչյանը գեղեցիկ, համով-հոտով համերգ է խոստանում պետության կողմից ֆինանսավորվող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի շրջանակներում։ Առաջին հայացքից ոչ մի խնդիր, եթե չնայենք համերգի ամսաթվին՝ սեպտեմբերի 13։ 2022-ին հենց այդ օրը ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, 224 զոհ տվեց, օկուպացվեցին ինքնիշխան տարածքներ։ Արյունալի մարտերից ուղիղ երեք տարի անց պետական մակարդակով և պետբյուջեի ֆինանսավորմամբ ֆեստիվառ է կազմակերպվում Հրազդանում։

«Օրվա ընտրությունը մեզ համար շատ վիրավորական է»,- ասում է զոհերից Նշան Պետրոսյանի քույրը։
Անհարգալից վերաբերմունք են համարում 2022 թվականի սեպտեմբերի 13-ի զոհերի հարազատները տարելիցի օրը տոնակատարություն կազմակերպելը։ Զոհված ժամկետային զինծառայող Նշան Պետրոսյանի քույրը՝ Աննա Պետրոսյանը, Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ այդ օրը պետք է զոհերի հիշատակը ոգեշնչող միջոցառումներ կազմակերպվեին, ոչ թե տոնական համերգներ։

Այս տարվա երեք համերգի համար պետբյուջեից միջոցառման կազմակերպիչ Հանրային ՀԸ-ին 211 մլն դրամ է հատկացվել։ Միջոցառումն անցկացվում է Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍ-ի վերահսկողությամբ։ Ինչու է պետական մակարդակով ֆինանսավորվող միջոցառումը, որին երբեմն ներկա է լինում նաև Նիկոլ Փաշինյանը, անցկացվում ռազմական գործողությունների տարելիցի օրը։ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ձևակերպմամբ՝ պետությունը կազմակերպչական մանր հարցերին չի միջամտել։ Օրը, ըստ պատգամավորի, Հանրային ՀԸ-ն է որոշել։

Հանրային ՀԸ-ից հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչու են որոշել տոնական համերգը կազմակերպել 224 զոհերի հիշատակի օրը։ Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Factor TV-ին փոխանցեց, որ հեռախոսազանգով հարցազրույց չի տալիս։ Զինծառայողների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իշխանության այս վերաբերմունքն անհարգալից է որակում։

Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գործադիրի որոշումն այսպես է փորձում արդարացնել․ «Ցավոք սրտի, այս երեսուն տարիների ընթացքում մենք շատ ենք ունեցել այդպիսի ողբերգական դեպքերով օրեր, շաբաթներ, ամիսներ։ Ինձ թվում է՝ կապել դա մեկը մյուսին ճիշտ չէ»,- ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է՝ իշխանությունը մարտական գործողություններից հետո խուսափում էր անգամ պատշաճ հրապարակել բոլոր զոհերի անուններն ու ազգանունները։

Ուշագրավ է, որ նախորդ տարիներին՝ սեպտեմբերի 13-ին, իշխանության ներկայացուցիչները նաև Եռաբլուր չեն այցելել, իսկ այս տարի արյունալի մարտերի տարելիցին, փաստորեն, անգամ տոնական համերգ է կազմակերպվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան