Բանակում ծառայությունը՝ 1,5 տարի․ ՀՀ-ն անցնո՞ւմ է պրոֆեսիոնալ բանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հաջորդ տարի ամառային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել։ Բանակ զորակոչվածները կծառայեն 1 ու կես տարի, եթե ԱԺ-ն ընդունի Պաշտպանության նախարարության հեղինակած նախագիծը։ Գերատեսչությունը քայլը հիմնավորում է պայմանագրային ծառայության աճով։

«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր՝ ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Factor TV-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատում նախագիծը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության ընդգրկումը որքան էլ ակտիվ լինի, պետությունը հեռու է ընդհանուր համալրվածության խնդիրների հաղթահարումից։ Պատգամավորի խոսքով՝ այս փոփոխությամբ իշխանությունը պատրաստվում է ընտրություններին։

ԱԺ խոսնակ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը հերքում է, թե նախագիծը քարոզչական նպատակ է հետապնդում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ փոփոխությունը նախատեսվում էր դեռ 2021-թվականի ընտրություններից հետո։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված է, որ «հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի»։ Սաքունցն ընդգծում է՝ պայմանագրայինների հաշվին ժամկետի կրճատումը չի լուծում պրոֆեսիոնալ բանակ ունենալու խնդիրը։

Տիգրան Աբրահամյանը նշում է՝ իշխանությունն այս փոփոխությամբ նաև փորձում է ցույց տալ Ադրբեջանին, որ Հայաստանը դիմադրելու և պայքարելու որևէ նպատակ չունի:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագծին կողմ քվեարկածների թիվը մի քանի անգամ գերազանցում է դեմ քվեարկածներին։ Քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը, որից հետո նախագիծը կներկայացվի գործադիրում, ընդունվելու դեպքում՝ Ազգային ժողովում։

Եթե փոփոխությունն ընդունվի օրենսդիր մարմնի կողմից, ապա 2028 թվականից ակնկալվում է բյուջետային ծախսերի նվազում։ Ի դեպ, 2026 թվականին պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 2025-ի համեմատ կկրճատվի 39․8 մլրդ դրամով։ Ըստ այդմ՝ 2026-ին պաշտպանությանը նախատեսվում է հատկացնել 628․6 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան