ՊՆ ծախսերը 2026-ին կնվազեն մոտ 6%-ով

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

2026 թվականին պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 2025-ի համեմատ կկրճատվի 39․8 մլրդ դրամով կամ 5․9%-ով։ Այս մասին փաստում է ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ 

Factor.am-ի հարցմանն ի պատասխան, թե ՊՆ-ն ինչքա՞ն գումարի բյուջետավորման հայտ է ներկայացրել 2026 թվականի համար և արդյո՞ք նախարարը համաձայնություն տվել է ծախսերի նվազեցմանը, ՀՀ պաշտպանության նախարարությունից հղում են արել միջնաժամկետ ծախսերի ծրագրին՝ նշելով, որ հայցվող տեղեկատվությունը ներկայացված է դրանում։

Ըստ այդմ՝ 2026-ին պաշտպանությանը նախատեսվում է հատկացնել 628․6 մլրդ դրամ։ Նկատենք, որ 2025-27 միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառավարությունը հաստատել է 2024 թվականի հուլիսի 4-ին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «վարվող քաղաքականությունը խոցելի չի դարձնում անվտանգային համակարգը, այլ հակառակը՝ բնականոն զարգացման պրոցես է»։ Ըստ նրա՝ 2025-ի բյուջեում 2024-ի համեմատությամբ պաշտպանական ծախսերի էական ու կտրուկ աճ է եղել, և այդ ծախսերի մի մասն ուղղվել է ապագա պարտավորությունների մարմանը՝ հետագա պարտքային բեռը նվազեցնելու նպատակով։ Եթե դա հանվի, հավելել է Փաշինյանը, ՊՆ ծախսերի աճը բնականոն է։

2024 թվականին պաշտպանական ծախսերին հատկացվել էր մոտ 555 մլրդ դրամ։

Գայանե Խաչատրյան