Google-ի ծառայություններն անհասանելի են

Այսօր ժամը 11։10-ից Google-ի ծառայություններն անհասանելի են։ Խափանումներ են որոնողական համակարգում, Youtube-ում, Gmail էլեկտրոնային փոստում և ընկերության այլ հարթակներում։  Խափանման պատճառների  մասին այս պահին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ OC Media-ի՝ խափանումներ են Հարավային Կովկասում, ներառյալ Հայաստանը և Վրաստանը, Թուրքիայում և Արևելյան Եվրոպայի որոշ հատվածներում։