ՔԿ-ում 2025 թ․ առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թ․ առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647)։

«Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել է (2024-ին՝ 132), որից 41-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 104), իսկ 30-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով (2024-ին՝ 28), 30-ը՝ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 36), 121-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 112), 29-ը միացվել (2024-ին՝ 37), իսկ 228-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 600):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8 մլրդ 879 մլն 329 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 213 մլն 514 հզր ՀՀ դրամը կամ 24.9%-ը, արգելանք է դրվել 968 մլն ՀՀ դրամ արժողության գույքի վրա (2024-ին՝ 4 մլրդ 608 մլն 759 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը)»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։