Պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 մլրդ 439 մլն դրամ. ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։

Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է 83 քրեական վարույթ։

Բացահայտված հանցանքների թվում կան փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու, ընդերքօգտագործման կանոնների խախտման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու և այլ դեպքեր։

Ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ։ Միայն մեկ բացահայտմամբ՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 9 հարյուր միլիոն դրամ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե վերականգնվել է շուրջ 54 միլիոն դրամ։

Արփինե Սարգսյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, վերստին փոխանցել է իր սկզբունքային մոտեցումները՝ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դրսևորել ծայրահեղ անհանդուրժողականություն։

ՆԳ նախարարը հանձնարարել է առավել ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները ֆիզիկական ու իրավաբանական անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության վերաբերյալ նոր փաստական տվյալներ ձեռք բերելու, ինչպես նաև պետությանն ու համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։

Այս համատեքստում նախարար Սարգսյանը կարևորել է գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ապացուցողական անհրաժեշտ բազայի ստեղծումը։

ՆԳ նախարարը վարչության անձնակազմին հանձնարարել է սերտ համագործակցել Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ կարևորելով օպերատիվ տեղեկությունների փոխանակումը, դրանց համատեղ մշակումը, վերլուծությունները, ինչպես նաև պարբերաբար տրամադրել մասնագիտական-մեթոդական աջակցություն։

Քննարկման առարկա են դարձել նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված մի շարք հարցեր։