ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կմնա կալանքի տակ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը, Factor TV-ին հայտնեց Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Նշենք, որ դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, գրավոր ընթացակարգով է քննել Վարդան Հարությունյանի կալանքի դեմ բողոքը և որոշման հրապարակման օր նշանակել սեպտեմբերի 1-ը։

Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին, նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն ավելի վաղ հայտարարություն են տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները փորձում են «վերակենդանացնեն» գործը՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա։

«Մեղադրանքի հիմքում դրված բոլոր հանգամանքները նախկինում արդեն իսկ ստուգվել են և քննությունն ավարտվել է վարույթի կարճմամբ»,- հայտնել են փաստաբանները։

 

Արաքս Մամուլյան