ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ազատ արձակվեց

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճում։ Նման որոշում կայացրեց Հակոբյանի գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը։

Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 18-ին, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Վարույթի առիթը հուլիսի 1-ին Հայկական երկրորդ հեռուսաալիքին տված հարցազրույցի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ «Ռուբիկ Կարապետի Հակոբյանը, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան  ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»։

Այսօր գործով նախնական դատալսումներ էին, որի ընթացքում քննության առարկա դարձավ նաև Հակոբյանի խափանման միջոցի հարցը։ Մեղադրանքի կողմը միջնորդեց երկարացնել Հակոբյանի կալանքի ժամկետը, իսկ պաշտպանական կողմը՝ վերացնել կալանքը։ Արդյունքում, դատավորը որոշեց վերացնել ընդդիմադիր գործչի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Միաժամանակ, դատարանը մերժեց Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշպանական կողմի միջնորդությունը։

Արաքս Մամուլյան