Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ ՆԳՆ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկ օրում բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

«Մասնավորապես՝

-19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-10 դեպք՝ հոգեկան ներգործության,
-8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության,
-6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
-5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,

-2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-2-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, բնակարանային գողության,
-1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․
29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։