Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից, ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում են, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Զինծառայողը Արարատի մարզից է։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed