Քաղաքացին ընկել է ոչ թե «Զիփլայն»-ից, այլ «Ռոլլեր լայն»-ից. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում. «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի պարզաբանումը

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Ենոքավանի «Յելլ Էքստրիմ Պարկ»-ը պարզաբանում է ներկայացրել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ քաղաացին ընկել է «Զիփլայն»-ի հարթակից։

Պարզաբանում «Յելլ»-ում երեկ տեղի ունեցած դեպքից

1. Քաղաքացին ընկել է ոչ թե «Զիփլայն»-ից, այլ «Ռոլլեր լայն»-ից, որը գետնից բարձր է 3-4 մետր։

2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։

3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։

4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են «Ռոլլեր լայն»-ով թռիչքները։

6. «Ռոլլեր լայն»-ը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։

7. «Յելլ Էքստրիմ Պարկ»-ում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ենոքավան գյուղի «Զիփլայն»-ից քաղաքացի է ընկել։