Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, որն այժմ «Հայփոստի» տնօրենի տեղակալն է
Հասարակություն
22.08.2025 | 11:31
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը։ Գործը, սակայն, կապ չունի «Հայփոստում» նրա գործունեության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ գործը կապված է Աբրահամյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնի հետ։
«Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշենք, որ խոսքը մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման մասին է։
Արաքս Մամուլյան