Աղվանքի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը
Հասարակություն
15.08.2025 | 18:01
Օգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրու բաժնի ծառայողների հետ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։