Բացահայտվել են խուլիգանության և մարդու առևանգման դեպքեր

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ՆԳՆ-ից հայտնում են, որ անցած մեկ օրում ացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

-58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-11 դեպք՝ խարդախության,
-10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
-6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
-4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
-3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են խուլիգանության և մարդու առևանգման դեպքեր։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`