Այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: «tickets.ffa.am կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքը։ Մեկնարկել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքը