Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող հարցեր
Հասարակություն
13.08.2025 | 20:18
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործում մեծ դեր ու մասնակցություն ունի:
«Այդ գործընթացին համալիր աջակցություն ցուցաբերելու նպատակով գործընկեր կազմակերպությունների հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի ապահովման բնագավառում, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա հասանելի և արդյունավետ ծառայություններ և դառնա հասարակության լիիրավ անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ։