ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում «հաշիշի յուղ» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել։

«Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ «հաշիշի յուղ» -ով:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում, որն էլ դարանակալվել է ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ՝ ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։

Պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր և վերցված թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։

Ձերբակալված քաղաքացիները, ինչպես նաև հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է 650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների հետ պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է։

Եվ այսպես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։