Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Հասարակություն
12.08.2025 | 19:15
Օգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 10։45-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էր էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։