670 միլիոն դրամի բռնագանձման պահանջ՝ Քոչարյանից և մյուսներից «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին տրված փոխհատուցման գործով

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին և տուժածներին տրամադրված 670 միլիոն դրամը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։

Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանից և  պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, բռնագանձել Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 000 000 դրամ վնասը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդել էին բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում իրավապահներն ուժ էին կիրառել, նաև՝ մարտական փամփուշտներ։ Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների հետևանքով զոհվել էր 10 անձ, այդ թվում՝ ոստիկանության երկու ծառայող։