Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ․ նախարարի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Լուրեր

05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Սիրելի՛ երիտասարդներ, այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում:

ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ հենց ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են դառնալ կայուն ապագայի շարժիչ ուժը: Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ, եթե այն արվի հավատով և համախմբվածությամբ:

Մեր պետությունն այս տարի ընդունեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը ստեղծում է իրավական և ինստիտուցիոնալ հիմք, որպեսզի ձեր ձայնն ավելի բարձր հնչի պետական, մարզային և համայնքային մակարդակներում։

Այն կոչված է ապահովելու ձեր ներգրավվածության և մասնակցության հստակ մեխանիզմները կարևորագույն որոշումների կայացման գործընթացում։ Օրենքը նաև հնարավորություն է՝ աջակցելու երիտասարդական ծրագրերի որակի բարելավմանը՝ մասնակիցը դառնալով պետության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների աշխատանքին։ Դուք կարող եք ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ պետական կառույցների, ՏԻՄ-երի և երիտասարդական կազմակերպությունների միջև՝ դառնալով երիտասարդական քաղաքականության շահառու և դերակատար։ Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական նախագծերի ու ծրագրերի՝ նպաստելով ձեր համայնքի ու բնակավայրի զարգացմանը՝ այդպիսով մասնակից դառնալով Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Հայաստանում այս օրն ամեն տարի նշվում է լայնորեն՝ ընդգրկելով թե՛ մայրաքաղաքը, թե՛ մարզերը։ Տոնական միջոցառումների կենտրոնում մշտապես կանգնած է տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը․ 2024-ին այդ պատվավոր դերը ստանձնեց Գավառը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ իրենց գաղափարներով ու ներգրավվածությամբ կյանք տվեցին բազմազան միջոցառումների՝ սկսած հեծանվային երթերից և ինտերակտիվ քննարկումներից մինչև ստեղծագործական մրցույթներ ու համերգային ծրագրեր։ Այս տարի տոնական միջոցառումները կանցկացվեն Ապարանում։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքի համայնքապետարանի հետ, Երիտասարդության օրվա միջոցառումների ծրագիրը կազմելուց առաջ իրականացրել է առցանց հարցում, որին կարող էր մասնակցել ձեզնից յուրաքանչյուրը՝ ներկայացնելով իր գաղափարներն ու առաջարկները։ Այս տարվա միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել հարցման մասնակից երիտասարդների ցանկություններն ու ժամանցային նախասիրությունները, որոնք տարեցտարի փոխվում, առավել բազմազան ու հետաքրքիր են դառնում։

Սիրելի՛ երիտասարդներ, բոլորիդ սիրով հրավիրում ենք երիտասարդական մայրաքաղաք Ապարան՝ միասին նշելու այս կարևոր օրը: Հավատում եմ, որ ձեր ուժը, գիտելիքը, նորարար նախաձեռնություններն ու երազանքների հետևից գնալու համարձակությունը կարող են և պետք է ապահովեն մեր երկրի առաջընթացը։ Թող ձեր բոլոր ու ծրագրերն իրականություն դառնան, իսկ ձեր ձեռքերով կերտվող ապագան լինի խաղաղ, ստեղծագործ և կայուն»։