Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրում, որի վրա իր ինքնիշխանությունը սահմանափակված է․ Արթուր Խաչատրյան

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Մինչ իշխանությունը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ  հռչակագիրը «հաղթանակ» ու «պատմական» է որակում, խորհրդարանական ընդդիմությունն այն «հերթական զիջողականությունն» է համարում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բացասական է գնահատում  ոչ միայն Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած  հռչակագիրը, այլև կառավարման 7 տարվա ընթացքում  Փաշինյան-Ալիև  ցանկացած պայմանավորվածություն։ Ըստ նրա՝  իր կառավարման ընթացքում Փաշինյանն արտաքին քաղաքական ոլորտում որևէ ձեռքբերում չի արձանագրել։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է «միջանցք», որի վրա ՀՀ-ի ինքնիշխանությունը սահմանափակված է, փոխարենն Ադրբեջանից ոչինչ չի ստանում։

«Ադրբեջանը փոխադարձության սկզբունքի հիման վրա չի ասում՝ մենք էլ ձեզ ենք  ճանապարհ տրամադրում։ Սա բացառապես զիջում է։ Ադրբեջանը շահեկան վիճակում դուրս եկավ, որովհետև ստացավ «միջանցք», 907 հոդվածը չեղարկեց։  Ադրբեջանի պահանջով ՀՀ-ն և Ադրբեջանը դիմեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Թող ասեն, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու այդ ճանապարհի վրա»,-   Factor.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ վաշինգտոնյան հանդիպումը  հաջողություն է համարվում, որվհետև Ադրբեջանը ճանաչում է  Հայաստանի տարածքային ամբողջականությունը և «Թրամփի ուղին» գործելու է ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության  ներքո,  Խաչատրյանն ընդգծեց․ «Ուրեմն,  այդ մանիպուլյատորներին ասեմ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1992  թվականի ձմռանը, երբ ՀՀ-ն  Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցել են ՄԱԿ-ին, երբ անդամակցել են Եվրոպական խորհրդին։ Սակայն, դա չի խանգարում, որ Ադրբեջանը օկուպացնի ՀՀ տարածքից մոտ  250  քառակուսի կմ հատված»,- նկատեց նա։

Հիշեցրինք, որ այս հարցն, ըստ իշխանությունների,  սահմանազատման ընթացքում է լուծվելու, Խաչատրյանն արձագանքեց․ «Իշխանություններն այդ հայտարարությունն  անում էին նաև նախորդ տարի, բայց սահմանազատման ընթացքում ՀՀ տարածքից որևէ միլիմետրով Ադրբեջանը դուրս չի եկել։ Եթե ասում են, որ դա սահմանազատման ընթացքում է լուծվելու, այս դեպքում այս թղթի արդյունքը ո՞րն է»։

Բացի այս, Խաչատրյանի խոսքով, խաղաղության պայմանագրի նախաստորագրումն իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը, ինրպես նաև ստեղծվում է «Թրամփի ուղի» կոչվող նախագիծը, որով  ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանը  ՀՀ-ի տարածքով միանում է իր էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի այսօր երեկոյան։ 

Մանյա Պողոսյան