«Քանդում են հայ անկախ կինոարտադրության հիմքերը». կինոգործիչները դեմ են նոր նախագծին

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Եթե այս խայտառակ նախագիծն ընդունվի, կինոոլորտում պետական աջակցություն այլևս չի լինի, պետությունը կզբաղվի կինոարտադրությամբ, ինչը կստեղծի մենաշնորհային, կոռուպցիոն սխեմա պարունակող մոդել»,- Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը` անդրադառնալով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծին, որը, ոլորտի գործիչներից շատերի գնահատմամբ, ոչ միայն չի խթանում ոլորտի կայուն զարգացմանը, այլև սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով` մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրության համակարգը։

Րաֆֆի Մովսիսյանի խոսքով`նախագծով փաստացի արմատապես փոխվում է պետության դերը ոլորտում․ այն աջակցողից դառնում է մենաշնորհային արտադրող.

«Հայաստանի կինոյի հիմնադրամը պահանջում է, որ կինոարտադրողն իրեն հանձնի գույքային իրավունքները, որի մեջ մտնում են նաև հեղինակային իրավունքները: Այլևս պետական աջակցություն գոյություն չի ունենալու, հիմնադրամը չի լինելու աջակից, դա նշանակում է, որ հրաժարվում է կինոյի դրամաշնորհային ֆինանսավորման տարբերակից: Նաև դրանով իրենք փորձում են իրավունք ստանալ դառնալ արտադրող ընկերություն: Այսինքն`պետությունն այդ պարագայում կզբաղվի կինոարտադրությամբ, անկախ արտադրողները կախում կունենան ուղղակիորեն միայն պետական ֆինանսավորումից, քանի որ անհավանական են դառնալու համատեղ արտադրությունները»:

Կինոքննադատն ընդգծում է` նախագիծը լրջորեն խաթարում է ոլորտի անկախությունը, ստեղծագործական ազատությունը, մասնավոր նախաձեռնության զարգացումը, մասնավոր կինոարտադրությունը, և վերջապես՝ համատեղ արտադրությունը.

«Դրույթները, որոնք ներկայացվում են, խախտում են միջազգային մի շարք կոնվենցիաներ, «Համատեղ արտադրության» կոնվենցիան է այս պարագայում ամենակարևորը, խախտում են ՀՀ Սահմանադրությունը, որով ստեղծագործելու ազատության դրույթն ու հեղինակային իրավունքի անօտարելիությունն են ամրագրված: Մի շարք պայմաններ են դրվում, որոնք անհնարին են դարձնելու համատեղ արտադրությունները: Մենք միջազգային գործընկերներից հավաքագրել ենք կարծիքներ, բոլորը բացասական եզրակացություն են տվել այս նախաձեռնությանը և ասել են, որ եթե Հայաստանը գնա այս ճանապարհով, չի ունենա որևէ համատեղ արտադրություն կինոոլորտում միջազգային կոնվենցիայի ներքո ստորագրած երկրների հետ»:

Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների, Անիմացիայի, Վավերագրողների գիլդիաները, ԱրմԴոկ Վավերագրողների հայկական և Անիմացիոն ընկերությունների ասոցիացիաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Մենք անհանգստությամբ տեսնում ենք նաև տնտեսական հետևանքները։ Նման քաղաքականությունը ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին։ Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը։

Մենք պահանջում ենք դադարեցնել Օրենքի փոփոխությունների նախագծի շրջանառությունը վերականգնելով աջակցության մեխանիզմը որդեգրած Կինեմատոգրաֆիայի օրենքին, որը ազգային մարմնի իրական առաքելությունը ամրագրում է որպես աջակցություն հայկական կինոյի զարգացմանը, այլ ոչ թե՝ սեփականացում»։

Աննա Բաբաջանյան