Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:

Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության, և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:

Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։

Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի:
Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույնն է անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը մեկ տարի շարունակ կալանավորված էր և ընդամենն օրեր առաջ էր վերադարձել աշխատանքի: Նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում: