Ուսուցչի օրը՝ գինու, կոնյակի գործարանում․ քաղաքապետարանի 1 կրակոցով 3 գնումը

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը 1 պայմանագրով միանգամից 3 միջոցառման կազմակերպման ծառայություն է գնել Ալվարդ Հովհաննիսյան Նորիկի Ա/Ձ-ից։ 3 միջոցառումներն էլ կազմակերպվելու են Աջափնյակ վարչական շրջանի համար, ընդհանուր վճարվելու է 3 մլն 4,666 դրամ։

Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ նախատեսվում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից վարչական շրջանի 45 ուսումնական հաստատություններին հանձնել գիտելիքի օրվան նվիրված ուղերձներ՝ թղթապանակներով, նվիրել 45 հատ ծաղկեփունջ՝ յուրաքանչյուրը 17 հատ կարմիր վարդից, 25 հատ փայտյա լաքապատ ՀՀ զինանշան։

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ձեռնարկատերը պետք է համերգ կազմակերպի Թումոյի այգում՝ բարձրակարգ հայկական երաժշտական բենդի, ժողովրդական 2 երգչի և ճանաչված հանդիսավարի մասնակցությամբ։

Ուշագրավ է Ուսուցչի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառման համար ընտրված վայրը՝ Երևանից ոչ հեռու գտնվող գինու, կոնյակի գործարան։ Թե կոնկրետ որ գործարանի մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ։ Վարչական շրջանի ղեկավարի կողմից գործարանում կկազմակերպվի էքսկուրսիա, որի ժամանակ Աջափնյակի ուսումնական կենտրոնների 60 ղեկավարներ կծանոթանան գինու արտադրության ընթացքին, ապա կմասնակցեն համտես-հյուրասիրությանը, որի ժամանակ կմատուցվեն կոնյակներ, չոր գինիներ, տարատեսակ խորտիկներ, միրգ, խմորեղեն։ 

Գայանե Խաչատրյան