Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը
Հասարակություն
08.08.2025 | 10:14
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: