Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Որոշման համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 50 տեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն  ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ներկայացրել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա:

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգելու ուսումնական հաստատություններում  առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստելու բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: 

Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովելու շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի իրականացված ծրագրերի արդյունքում մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական կադրերով համալրվածությունը վկայում է այն մասին, որ ծրագիրը հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով: Ըստ մասնագիտությունների՝ առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգները, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն: 

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:

Կառավարության որոշմամբ գործադիրը նաև լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը։