TOON EXPO Մոսկվա 2025-ը ամփոփվել է․ հերթը TOON EXPO YEREVAN 2025-ինն է, սեպտեմբերի 5-ից 7-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

Վճարովի բովանդակություն

TOON EXPO Մոսկվա 2025-ն աչքի ընկավ բազմամարդությամբ և այցելուների կողմից մեծ ուշադրությամբ՝ ցույց տալով, որ հայկական անշարժ գույքի շուկան գրավում է թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների ուշադրությունը։ Ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 30 կառուցապատողներ Հայաստանից և ԱՄԷ-ից՝ ներկայացնելով ավելի քան 50 նախագծեր՝ հատուկ առաջարկներով:

Այս տարի առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս անցկացված ցուցահանդեսը նպատակ ուներ ներկայացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան ռուսաստանաբնակ հայերին և ներդրողներին, ուսումնասիրել նոր շուկայի արձագանքը և բացահայտել համագործակցության հեռանկարները։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության ջանքերն այս ուղղությամբ հաջողությամբ պսակվեցին։

Հայաստանում հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը TOON EXPO MOSCOW ցուցահանդեսին ներակայացել էր սփյուռքի համար հատուկ առաջարկով, որը կգործի նաև սեպտեմբերին Երևանում կայանալիք էքսպոյի շրջանակում։

Սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին TOON EXPO-ն կանցկացվի արդեն Երևանում՝ «ՄԵՐԻԴԻԱՆ» ցուցահանդեսային կենտրոնում՝ 5-րդ անգամ համախմբեով առաջատար կառուցապատողներին, ներդրումային առաջարկներն ու շուկայի միտումները։ Կազմակերպիչները խոստանում են՝ այս էքսպոն ավելի մասշտաբային է լինելու:

TOON EXPO YEREVAN 2025-ը միավորելու է տեղական և միջազգային նախագծերը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին և սփյուռքահայ ներդրողներին ծանոթանալ նորագույն միտումներին և ներդրումային գույքին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

2022-ից առ այսօր Երևանում և Մոսկվայում անցկացված TOON EXPO ցուցահանդեսներին մասնակցել է 300-ից ավելի ընկերություն, այցելել է ավելի քան 60,000 մարդ, վաճառվել է շուրջ 500 մլն դոլարի գույք։

TOON EXPO-ն արդեն դարձել է վստահելի հարթակ, որտեղ անշարժ գույքի մասնագետներն ու գնորդները հանդիպում են մեկտեղ՝ նոր հնարավորությունների համար։

TOON EXPO YEREVAN 2025-ի գլխավոր հովանավորն է ML Mining-ը, hիմնական գործընկերը՝ Red Invest Group-ը, հովանավորն է Majestic Residence-ը, իսկ կազմակերպիչը՝ Big Projects ընկերությունը։

Ի դեպ, հաշվի առնելով Մոսկվայի դրական ցուցանիշը՝ ծրագրվում է TOON EXPO-ն անցկացնել նաև Սոչիում, թիրախում է նաև Լոս Անջելեսը՝ որպես հայկական սփյուռքի ևս մեկ խոշոր կենտրոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան