«Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում ենք»․ ՀՅԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.07.2026 | 09:35
Ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Բոլորը

Երևանի ավագանու ընտրությունների ցույց տված արդյունքները ամրապնդել են Դաշնակցության մտավախությունը, որ երկրում հաստատվում է միակուսակցական կառավարում։

«Մեկ կուսակցությանը տալ թեկուզ այդ 70 տոկոս ձայները, դա մտահոգիչ է, և մեր հանրությունը ինքն պետք է իսկապես սկսի սթափ մտածել»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։

Տիկին Կյուրեղյանը հարցնում է՝ մենք ումի՞ց էինք ուզում ազատվել թավշյա հեղափոխության ժամանակ՝ Սերժ Սարգսյանից ու Հանրապետականի՞ց, թե՞ մեկ կուսակցության մենաշնորհից։

Պատգամավորը զգուշացնում է «Քաղաքական մենաշնորհ ունենալով ոչ մի կուսակցություն ազատված չէ այն հնարավորություններից, որ ինքը կգնա տնտեսական մենաշնորհի,  կվերստեղծի այն իրավիճակը, որ ունեինք երկրում»։

Երկու օր առաջ կուսակցության վերնախավը Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առիթով հանդիպել էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Նախագծում Դաշնակցության առաջարկած 3 փոփոխություններից ոչ մեկը կառավարությունը չի ընդունել։ Նույն օրը նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել ազատվել սուպերվարչապետության տանող մի կարևոր դրույթից․ «Իսկ դա ո՞րն էր՝ ոստիկանապետին, ոստիկանությունը հանել վարչապետի լիազորությունների շրջանակից և ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ, որպեսզի նա հաշվետու լինի Ազգային ժողովին և ոչ թե վարչապետին»։

Նիկոլ Փաշինյանը , շատ ուշադիր է լսել այս առաջարկը, որն, ըստ դաշնակցական պատգամավորի, կա նույնիսկ կառավարության այն ծրագրում, որն ընդունվեց այս տարվա մայիսին։

Տիկին Կյուրեղյանը նկատում է

-Սկզբունքորեն ինքը դեմ չէ, բայց ոչ հիմա։

-Ինչու՞։

-Դե, դա հարցրեք իրենից, որովհետեւ կարևորվել է ժամկետը, հետո նոր գործողությունները, իսկ մենք պնդում ենք հակառակը՝ գործողությունները, հետո՝ ժամկետը։

-Որոնց հետ Փաշինյանը համաձայն չէ՞։

-Չէ։ Ժամկետը առաջնահերթ դրված է իրենց մոտեցման մեջ։

Արմենուհի Կյուրեղյանը հույս ունի, որ այս ընտրությունները չեն կեղծվի, ինքը գրեթե որևէ տարբերակ չի տեսնում կեղծելու։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Դաշնակցությունը վախենում իշխանության միակուսակցական բնույթից, եթե այն ձևավորվում է չկեղծված ընտրություններով։

«Այո, մեծամասնությունը կտա, ես առավել քան համոզված եմ, որ այսօր մեծամասնության ձայները կգնան «Քաղաքացիական պայմանագրին» կամ «Իմ քայլը» դաշինքին։ Ես դրա մեջ կասկած չունեմ։ Եվ ես չեմ էլ մտածում, որ կեղծիքով է լինելու։ Ո՛չ, բոլորովին։ Ես մտավախություն ունեմ վաղը, մյուս օրը մեկ կուսակցությանը, մեկ դաշինքին նման մենաշնորհ տալը ինչ հետևանքներ կարող են ունենալ, իսկ դա մենք 20 տարի տեսել ենք»,- ասում է դաշնակցական պատգամավորը։

Ի դեպ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ, ըստ դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի, ասել են, որ Դաշնակցությունը ոչ մի տարբերակ չունի խորհրդարան մտնելու և այս ընտրություններում՝ նույնպես․ «Եթե մենք գնում ենք ընտրությունների, նշանակում է մենք շանսեր տեսնում ենք»։

Մհեր Արշակյան