Ով է շահում, եթե Օղակաձև այգում չլինեն թենիսի կորտերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

«Թենիսի կորտերի մասին կարող եմ ասել, որ դեռևս 1996-ից մինչև 2002 թվականը «Արարատ» ակումբում պարապել եմ, դա իմ ամենասիրելի վայրերից մեկն է Երևանում քաղաքում»,- Ավինյանը 2024 թվականի տարեսկզբին հայտնեց, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի՝ իր սիրելի կորտերը պետք է տեղափոխվեն, քանի որ որոշել են վերակառուցել այդ հատվածը։ Բայց որպեսզի քաղաքային իշխանության ծրագիրը կյանքի կոչվեր, այդ տարածքը նախ պիտի հանրային գերակա շահ ճանաչվեր։

«Էն, որ հասարակությանը համոզում են, որ թենիսի կորտերը տեղափոխում են, ամենևին էլ այդպես չէ, ընդամենը մանիպուլյատիվ ինչ-որ գործողություններ են, փորձում են հանգստացնել մարդկանց, որ թենիսի կորտերը դրանից չեն տուժում, ուզում են Մոնումենտում նոր կորտեր կառուցել, ինչը լավ գաղափար է, դրա մասով միայն դրականը կասեմ»,- ասում է «Արարատ» թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ գրավոր հարցումներ են հղել պատկան մարմիններին, բայց որևէ բովանդակային պատասխան չեն ստացել։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարում․ «Օղակաձև այգու 4-րդ հատվածի ծրագրի հետ կապված ներկայումս Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ ուսումնասիրություններ է իրականացնում ազդեցության ենթակա տարածքի և տարածքում առկա գույքերի հետ կապված, որի արդյունքների հիման վրա կկայացվեն որոշումներ այգու վերակառուցման ծրագրի իրագործման հետագա ընթացքի (այդ թվում թենիսի կորտերի մասով), ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման մոդելի վերաբերյալ»:

«Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը ներառված են ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում, որը Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ պետության։ Ակումբի տնօրենն ասում է՝ գործն այժմ դատարանում է, դրանով անցնում են Սանամյանն ու նրա ընտանիքի անդամները։

«Ինչն էր տարակուսելի՝ նիստերից մեկի ընթացքում քննարկում եղավ, որ եկեք չսպասենք որոշմանը, թող դրանց վրա հետո կալանքը տարածվի, ինչն աբսուրդի ժանրից է»,- նշում է Սանամյանը և պնդում, որ այս ընթացքում խախտվել են իրենց իրավունքները․ հունիսի 1-ին անակնկալ պարզել են, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ գոտու՝ իրենց վարձակալած հատվածում «GreenRock Management Group» ընկերությունը միջոցառում է կազակերպել։

Ապա ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ Երևանի քաղաքապետարանի ու այլ գործընկերների համագործակցությամբ են Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում միջոցառում կազմակերպել, միևնույն ժամանակ, ցանկանալով «ուշադրություն հրավիրել Օղակաձև այգու չորրորդ հատվածի անբարեկարգ վիճակի վրա»: Արդյո՞ք անբարեկարգ ասելով նկատի են ունեցել թենիսի կորտերը՝ Սանամյանը գրավոր հարցադրում է արել ընկերությանն ու քաղաքապետարանին, բայց «GreenRock»-ից պարզաբանում չի ստացել։

«GreenRock» ընկերությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն ունեցել են։

«Մենք դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տարածքի զոնավորման սխեման հստակ նշել այն հատվածները, որտեղ կարելի է իրականացնել ակտիվություններ, տեղադրել ստենդեր և այլն։ Քաղաքապետարանի տրամադրած զոնավորման հիման վրա կազմակերպվել են բոլոր աշխատանքները։ Ինչ վերաբերում է սեփականության իրավական սահմաններին՝ մեր ընկերությունը չի տիրապետում այդ տեղեկատվությանը. մենք գործել ենք Երևանի քաղաքապետարանի տրամադրած համաձայնեցված զոնավորման շրջանակում»,- պարզաբանել են ընկերությունից:

Արդյո՞ք «GreenRock»-ը հենց թենիսի կորտերի տարածքն է անբարեկարգ համարում․ ընկերությունը հստակ չի պատասխանել, միան նշել է հետևյալը․ «Թեպետ Օղակաձ այգին ունի մեծ ներուժ դառնալու մայրաքաղաքի կարևորագույն հանգրվաններից մեկը, այն ներկայում գտնվում է անբարեկարգ վիճակում, որոշ դեպքերում նույնիսկ վտանգավոր է երեխաների հետ ժամանցի համար»:

«GreenRock Management Group»-ը, որը հիմա կրճատել է անունը՝ դառնալով «GreenRock», այն ընկերությունն է, որն առանց մրցույթի պիտի իրականացնի զբոսայգու վերակառուցումը՝ այն հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո։ Նախագծով բարեկարգված այգում ճեմուղիներ, շատրվաններ, սպորտային ու հեծանվային գոտիներ կլինեն, նաև սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ։

Factor TV-ն պարզել էր, որ այս ընկերությունը պատկանում է Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Ուշագրավն այն է, որ վերակառուցման համար հենց այդ ընկերությունն էր դիմել քաղաքապետարան։ Ընկերությունից խնդրել էինք նաև հայտնել՝ արդյո՞ք Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման ծրագիրն այս մեկուկես տարվա ընթացքում որևէ փոփոխության ենթարկվել է։

«Ցանկանում ենք հստակեցնել, որ այս պահին մենք չունենք Օղակաձ այգու բարեկարգման որևէ կոնցեպտ։ Մեր բոլոր նախագծերը կենտրոնացած են Դիլիջան քաղաքում ուղղված են քաղաքի զարգացմանն ու դրա տուրիստական գրավչության բարձրացմանը»,- նշել են «GreenRock»-ից:

«Մայր Հայաստան» արձանի հարակից հատվածում թենիսի կորտի կառուցման մասին Տիգրան Ավինյանն էր հայտարարել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ 1950-ականներից գործող ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացի «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը տեղափոխելու են։

Նշենք նաև, որ երբ հայտնի դարձավ քաղաքային իշխանության մտադրության մասին, քննադատության ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին դժգոհել, թե սխալ է թենիսի կորտերը քանդել կամ տեղափոխել, պիտի քանդել կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանները, կցակառույցները և, առհասարակ, բոլոր շինությունները, որոնց պատճառով Օղակաձև զբոսայգին կորցրել է իր տեսքը։

Բացի այդ, նախագիծը քննադատողներն ընդգծում էին, որ կորտերը քաղաքի հիշողությունը, պատմությունն ու սերունդների կապի մի մասնիկն են։ Բայց Ավինյանը, որ մանկության տարիներին պարապել է «Արարատ» ակումբում, արդեն քաղաքապետի պաշտոնում հասկացել է, որ թենիսի կորտերը չեն տեղավորվում այգու տրամաբանության մեջ։ Դժգոհության ալիքից հետո միայն Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ բացի թենիսի կորտերից՝ ապամոնտաժվելու են նաև խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր պիցցա» սննդի կետը, «Լաբիրինթ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ» և «Ռումս» ռեստորանները, ինչպես նաև այլ շինություններ ու կրպակներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան