Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի պատվիրակության անդամներին ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Լուրեր

05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել «Save Armenia» կազմակերպության գործունեությունը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ու ծրագրերի հանդեպ կազմակերպության ներկայացուցիչների ցուցաբերած հետաքրքրվածության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես ներկայացրել է 2020-2025 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված և ընթացիկ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Խոսվել է սոցիալական պաշտպանության, զբաղվածության, բնակապահովման և այլ ոլորտներում իրականացված տասնյակ ծրագրերի մասին՝ մանրամասնելով դրանց նպատակները, շահառուների շրջանակը, ֆինանսական միջոցները, ընթացքն ու արդյունքները։ 

Նախարարն անդրադարձել է նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին՝ մասնավորեցնելով երեխաներին, ավագ սերնդի ներկայացուցիչներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Ըստ այդմ՝ ներկայացվել է հասարակական կազմակերպություններին ծառայությունների արտապատվիրակման մեխանիզմը՝ որպես ծառայությունների արդյունավետ մատուցման գործիք։ 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետությունն ու զարգացման հնարավորությունները, գործող հարթակները, առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ոլորտային գործող համագործակցությունների հարթակներին՝ այդ համատեքստում կարևորելով խնամատարության, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղություններով կայացած համաժողովները, որոնք դարձել են շարունակական ու արդյունավետ երկխոսությունների պլատֆորմ»,- գրված է հաղորդագրության մեջ։