Թուրքիան շահագրգռված է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ փոխվել է, նշում է ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը Factor TV-ի հետ զրույցում։

Նրա կարծիքով՝ դա արտահայտվում է Հարավային Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու ռազմավարական հետաքրքրությունում, այն բանից հետո, երբ Ռուսաստանի ազդեցությունը վերջին հինգ տարիներին զգալի թուլացել է։ Հենց այդ պատճառով թուրքական կողմը շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, շեշտում է արևելագետը՝ հավելելով, որ տարածաշրջանում թուրքական հաղորդակցային նախագծերը, այդ թվում՝ Կարս-Դիլուջա-Նախիջևան երկաթուղու շինարարությունը՝ հետագայում Ադրբեջանի հիմնական տարածք ելքով, նույն ռազմավարական նպատակն է հետապնդում։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ արևմտյան միակ երկիրը, որը կարող է ազդել Հայաստանի հարցում Թուրքիայի վրա, ԱՄՆ-ն է։ Ընդ որում, Թուրքիայի հետ հարաբերություններն Արևմուտքի համար ավելի կարևոր են, քան Հայաստանի, և այս գործոնը բավական կայուն է։

Նա նաև կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի շահերից է բխում և կարող է երկիրը դուրս բերել տրանսպորտային մեկուսացումից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան